ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կորած նախագծերը վերականգնված են

Կորած նախագծերը  վերականգնված են
07.02.2014 | 01:34

«ԼՂՀ կառավարության պատվերով անցած տարի իրականացվել է Խաչենի, Մատաղիսի, Վարանդայի ջրամբարների տեխնիկական իրավիճակի հետազոտություն և անվտանգության հայտարարագրերի մշակում։ Դրանց հիման վրա կազմվել են այդ ջրամբարների ինժեներատեխնիկական նախագծերը, արվել են առաջարկություններ, որոնք համալիր կերպով ներկայացվել են պատվիրատուին»,- «Իրատես de facto» ակումբում տեղեկացրեց ԵՃՇՊՀ-ի պրոռեկտոր, «ԼՂՀ ջրամբարների տեխնիկական վիճակի համալիր հետազոտում և անվտանգության հայտարարագրերի մշակում» ծրագրի ղեկավար ԱՐԵՍՏԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ։ Այլ կերպ ասած, Ղարաբաղում լուծվել է ռազմավարական նշանակության շատ կարևոր հարց՝ վերականգնվել են ջրամբարների ինժեներատեխնիկական նախագծերը, որոնք մինչ վերջերս չկային։ Թե ինչու են դրանք կորել, պարզ չէ, սակայն կարևորն այն է, որ այդ բացը լրացվել է։ Բանախոսը նշեց, որ ծրագիրն իրականացվել է երեք փուլով, ստեղծվել է յոթ աշխատանքային խումբ։ Այս նույն ծրագրի շրջանակներում 2012-ին իրականացվել են Սարսանգի ջրամբարի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքներ, որոնց հիման վրա նույնպես կազմվել են անհրաժեշտ ինժեներատեխնիկական փաստաթղթեր։ Արեստակ Սարուխանյանը նշեց, որ ծրագիրը շարունակվելու է 2014-ին. «Նախատեսվում է ավելի փոքր մասշտաբների քսանից ավելի ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտում»։ Հիշեցնենք, որ ԵՃՇՊՀ-ի աշխատանքային այս խումբը 2009-ին Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում իրականացրել է «Ջրահեռացման և ջրամատակարարման» ծրագրով աշխատանքներ, ինչի շնորհիվ այսօր արդեն այդ երկու քաղաքներն ապահովված են 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Այս ծրագրերը փաստում են նաև, որ կրթական հաստատությունը կարող է գործնականում իր գիտական պոտենցիալը ներդնել տարբեր ոլորտներում և լուրջ դերակատարություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման հարցում։


Հասմիկ ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 3208

Մեկնաբանություններ